SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» Հայաստանի առաջնության խաղում


«Շիրակը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» Հայաստանի առաջնության խաղում
Ֆուտբոլ

«Շիրակը» Հայաստանի առաջնության 5-րդ տուրի արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց գյումրեցիների 4:0 հաշվով հաղթանակով։

Խաղի գլխավոր հերոսներից մեկը դարձավ «Շիրակի»՝ Կոտ դ’Իվուարից նորեկ Բամբա Մեսամբան, որը դուբլ ձևակերպեց։ Մեկական գոլ խփեցին նաև Դիդիե Կոդիան և Ռաֆիկ Միսակյանը, որն աչքի ընկավ տպավորիչ հեռահար հարվածով։

Այս հաղթանակից հետո «Շիրակը» վաստակել է 7 միավոր և Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը։

«Վանը» շարունակում է անհաջող մեկնարկը․ թիմը վաստակել է ընդամենը մեկ միավոր և կրել է չորս պարտություն։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։