SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սեյրան Խուդանյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում


Սեյրան Խուդանյանը բրոնզե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում
Ծանրամարտ

Հայ ծանրորդ Սեյրան Խուդանյանը դարձել է Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 2026 թվականի մինչև 23 տարեկանների (Մ23) առաջնության բրոնզե մեդալակիր։

Հոկտեմբերի 13-ին տղամարդկանց մինչև 60 կգ քաշային կարգում Խուդանյանը երկամարտի արդյունքում գրանցել է 256 կգ (117+139) և զբաղեցրել երրորդ տեղը՝ Հայաստանի հավաքականին պարգևելով մրցաշարի առաջին մեծ մեդալը։

Պոկում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 117 կգ և զբաղեցրել չորրորդ տեղը՝ մնալով առանց փոքր մեդալի։ Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է 139 կգ՝ ցույց տալով երրորդ արդյունքը և նվաճելով փոքր բրոնզե մեդալ։

Երկամարտի հանրագումարում հայ ծանրորդը նույնպես զբաղեցրել է երրորդ տեղը՝ մրցաշարի հաղթող, բուլղարացի Դենիզ Դենևին զիջելով յոթ կիլոգրամով, իսկ արծաթե մեդալակիր, վրացի Գիգա Օդիկաձեին՝ վեց կիլոգրամով։

Ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության արդյունքները՝ տղամարդիկ, մինչև 60 կգ

  1. Դենիզ Դենև (Բուլղարիա) — 263 կգ (118+145)

  2. Գիգա Օդիկաձե (Վրաստան) — 262 կգ (120+142)

  3. Սեյրան Խուդանյան (Հայաստան) — 256 կգ (117+139)

Այսպիսով, Սեյրան Խուդանյանը դարձավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը, որը Դուրրեսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում երկամարտի մեդալ է նվաճել։

Ավելի վաղ՝ նույն օրը, Դավիթ Առաքելյանը մինչև 20 տարեկանների 65 կգ քաշային կարգում պոկում վարժությունում նվաճել էր փոքր արծաթե մեդալ, սակայն երկամարտի արդյունքում զբաղեցրել էր հինգերորդ տեղը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։