Հայաստանի Մ-20 հավաքականը չորրորդ պարտությունը կրեց Եվրաբասկետի B դիվիզիոնում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բասկետբոլի Մ-20 հավաքականը պարտվեց Կոսովոյի ընտրանուն Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի խմբային փուլի չորրորդ տուրում։
Հանդիպումն ավարտվեց Կոսովոյի հավաքականի՝ 86։67 հաշվով հաղթանակով։ Հայաստանի թիմի համար սա մրցաշարում չորրորդ անընդմեջ պարտությունն էր։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ամասիա Դայանն էր, որը վաստակեց 24 միավոր։ Ջահմել Բրյուսը գրանցեց 22 միավոր, 5 անդրադարձ և 6 խլում, իսկ Դենիել Սանամյանը՝ 14 միավոր և 8 անդրադարձ։
Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 15-ին՝ Կիպրոսի դեմ։ Կիպրոսի ընտրանին չորս խաղում մեկ հաղթանակ է տարել՝ Կոսովոյին պարտության մատնելով 60։59 հաշվով։