SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Մոլդովային և վերջին տեղը զբաղեցրեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթում


Հայաստանի Մ15 հավաքականը պարտվեց Մոլդովային և վերջին տեղը զբաղեցրեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթում
Ֆուտբոլ

Հայաստանի մինչև 15 տարեկանների ֆուտբոլի հավաքականն ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթի խաղարկությունում, որն անցկացվում էր Բուլղարիայի Ալբենա քաղաքում։ Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 2:5 հաշվով պարտվեց Մոլդովային։

Հանդիպումը կայացավ հոկտեմբերի 20-ին։ Արման Առաքելյանի գլխավորած Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղինակներ դարձան Մայքլ Հայկ Աղդայանը և Մարտին Սարգսյանը։ Սակայն նրանց խփած գոլերը բավարար չեղան պարտությունից խուսափելու համար։

Երեք հանդիպումների արդյունքում Հայաստանի Մ15 հավաքականը վաստակեց երեք միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի չորրորդ՝ վերջին հորիզոնականը։ Հայ ֆուտբոլիստները խփեցին չորս գոլ և բաց թողեցին 13-ը։

Մոլդովայի և Կոսովոյի հավաքականները նույնպես մրցաշարն ավարտեցին երեքական միավորով, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցան Հայաստանի հավաքականից։

ՈՒԵՖԱ-ի Զարգացման գավաթի հաղթող դարձավ Բուլղարիայի հավաքականը, որը հաղթեց բոլոր երեք հանդիպումներում և վաստակեց առավելագույնը՝ ինը միավոր։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը խոշոր՝ 0:8 հաշվով պարտվել էր Բուլղարիային։ Երկրորդ տուրում Արման Առաքելյանի սաներին հաջողվել էր վերականգնել դիրքերը՝ 2:0 հաշվով հաղթելով Կոսովոյին։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց մեկ հաղթանակով և երկու պարտությամբ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։