Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հեռանալու մասին։ Կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են խզել պայմանագիրը։
Արզումանյանը «Ուրարտուն» գլխավորել էր 2025 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 45 պաշտոնական հանդիպում՝ տոնելով 21 հաղթանակ։
Այսպիսով, 40-ամյա մասնագետն ավարտել է աշխատանքը երևանյան ակումբում՝ նշանակվելուց մեկ տարուց մի փոքր ավելի անց։
«Ուրարտուի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆրանսիսկո Կոմպանը, որը կղեկավարի թիմը մինչև մարզչական շտաբի վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։
Ակումբը դեռևս չի հայտարարել նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։