Եվրոպայի պատանեկան և Մ15 առաջնություն․ Հայաստանի մարզիկների ելույթների թարմացված ժամանակացույցը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայտնի է դարձել Եվրոպայի պատանեկան և Մ15 տարիքային խմբի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների ելույթների թարմացված ժամանակացույցը։
Մրցումները կանցկացվեն օգոստոսի 20-ից 27-ը։ Տարբեր օրերին մրցահարթակ դուրս կգան հայ մարզիկներ՝ 45 կգ-ից մինչև +95 կգ քաշային կարգերում։
Ելույթների ժամանակացույցը
Օգոստոսի 20, ժամը՝ 16:00
45 կգ — Քրիստինե Բաբայան
Օգոստոսի 21, ժամը՝ 14:00
55 կգ (Մ15) — Գրիգոր Աղավելյան
Օգոստոսի 21, ժամը՝ 18:00
60 կգ (Մ15) — Սամվել Ադիբեկյան
Օգոստոսի 22, ժամը՝ 12:00
60 կգ — Արթուր Պետրոսյան, Վարազդատ Հարությունյան
Օգոստոսի 23, ժամը՝ 16:00
65 կգ — Մյասնիկ Կարապետյան
Օգոստոսի 23, ժամը՝ 18:00
70 կգ (Մ15) — Հայկ Մովսիսյան
Օգոստոսի 24, ժամը՝ 14:00
70 կգ — Ասատուր Խաչատրյան
Օգոստոսի 24, ժամը՝ 20:00
75 կգ (Մ15) — Տիգրան Ավետիսյան
Օգոստոսի 25, ժամը՝ 18:00
69 կգ (Մ15) — Ակսաննա Թորոսյան
Օգոստոսի 25, ժամը՝ 21:00
85 կգ — Հարություն Ավետիսյան
Օգոստոսի 26, ժամը՝ 14:00
69 կգ — Նատալյա Սարգսյան
Օգոստոսի 26, ժամը՝ 16:00
+69 կգ (Մ15) — Նարե Առաքելյան
Օգոստոսի 27, ժամը՝ 12:00
95 կգ — Ալեն Զուրաբյան, Ալեն Խաչատրյան
Օգոստոսի 27, ժամը՝ 16:00
+95 կգ — Էրիկ Սիմոնյան
Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի մի շարք քաշային կարգերում։ Առանձին մրցաձևերում Հայաստանը կունենա միանգամից երկու ներկայացուցիչ։
Մաղթում ենք հայ մարզիկներին հաջող ելույթներ և բարձր արդյունքներ Եվրոպայի առաջնությունում։