«Փյունիկը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» շարունակում է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Սլովենիայի Չատեժ օբ Սավի քաղաքում։
Հավաքը կանցկացվի հունիսի 18-ից հուլիսի 2-ը։ Այդ ընթացքում «Փյունիկի» մարզչական շտաբը թիմին կնախապատրաստի 2026/27 մրցաշրջանի մեկնարկին, որի ընթացքում ակումբը հանդես կգա նաև եվրագավաթներում։
Սլովենական հավաքի ընթացքում «Փյունիկի» ընկերական հանդիպումների մասին կհայտարարվի ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Սլովենիայում հավաք կանցկացնի նաև «Նոան»։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» նախապատրաստությունը կանցկացնի Հունգարիայում, իսկ «Ալաշկերտը»՝ Սերբիայում։
2026/27 մրցաշրջանում եվրագավաթներում Հայաստանը կներկայացնեն չորս ակումբներ՝ «Արարատ-Արմենիան», «Նոան», «Փյունիկը» և «Ալաշկերտը»։