«Փյունիկը» ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլի հայտացուցակը «Մարսաշլոկի» դեմ խաղի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկը» ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի՝ մալթական «Մարսաշլոկի» դեմ դիմակայության հայտացուցակը։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հայտացուցակում ընդգրկվել է 24 ֆուտբոլիստ։ Նրանց թվում են ամառային չորս նորեկներ՝ պաշտպան Էրիկ Սիմոնյանը, կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաև հարձակման գծի ֆուտբոլիստներ Իման Գրիֆիթը և Յասոնաս Պիկիսը։
Ընդհանուր առմամբ, «Փյունիկը» եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկին մոտենում է առանց կազմի մեծ փոփոխությունների։ Թիմի հիմնական կորիզը պահպանվել է, իսկ հարձակման գլխավոր զենքը շարունակում է մնալ Մոմո Յանսանեն։ Միևնույն ժամանակ հարձակման գիծն ամռանը զգալիորեն թարմացվել է, ինչը կարող է մարզչական շտաբին ավելի շատ տարբերակներ տալ առջևի գծում։
Պաշտպանությունում «Փյունիկը» դեռ չի փոխարինել թիմից հեռացած Ալեմաոյին և Ալեքսանդր Միլկովիչին, սակայն դա չպետք է մեծ խնդիր դառնա հայկական թիմի համար «Մարսաշլոկի» դեմ դիմակայությունում։
«Փյունիկի» հայտացուցակը «Մարսաշլոկի» դեմ խաղերի համար
Դարպասապահներ
Հենրի Ավագյան
Ստանիսլավ Բուչնև
Պաշտպաններ
Նիկոլաոս Կայնուրգիոս
Էրիկ Սիմոնյան
Խամես
Միխայիլ Կովալենկո
Արամ Աղարոնյան
Ֆելիպե Ալմեյդա
Գոնսալո Միգել
Սերգեյ Վակուլենկո
Ռոբերտ Դարբինյան
Կիսապաշտպաններ
Արտակ Դաշյան
Հովհաննես Հարությունյան
Կարլեն Հովհաննիսյան
Սեադ Իսլամովիչ
Դանիիլ Կուլիկով
Էդգար Մալաքյան
Հարձակվողներ
Վյաչեսլավ Աֆյան
Գևորգ Տարախչյան
Սարգիս Մետոյան
Իման Գրիֆիթ
Յասոնաս Պիկիս
Հայկ Թաթոսյան
Մոմո Յանսանե
«Փյունիկի» գլխավոր մարզիչը Արտակ Օսեյանն է։
Այս ամռանը թիմը լքել են Խավի Մորենոն, Դանիել Աղբալյանը, Մարիուս Նուբիսին, Էրիկ Օկանսին, Ալեմաոն, Վիլելան և Ալեքսանդր Միլկովիչը։
«Մարսաշլոկի» և «Փյունիկի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին Մալթայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ Պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց Երևանում։