«Փյունիկն» ու «Սյունիքը» հաղթողին չորոշեցին Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկն» ու «Սյունիքը» ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեցին Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի հանդիպումը։
Այս խաղից հետո «Փյունիկը» շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ առաջնությունում։ Թիմը վաստակել է 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ ունենալով մեկ հանդիպում պակաս անցկացրած։
«Սյունիքի» համար սա երկրորդ վաստակած միավորն էր Հայաստանի բարձրագույն խմբում նորամուտի մրցաշրջանում։ Կապանը ներկայացնող թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։