ProBasket A League-ը վերադառնում է․ նոր մրցաշրջանին կմասնակցի հինգ երկրի 10 թիմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Բասկետբոլային ProBasket A League-ը պատրաստվում է 2026/27 մրցաշրջանի մեկնարկին։ Կազմակերպիչները ներկայացրել են նոր խաղարկության մասնակիցների ցանկը, որում չեմպիոնական տիտղոսի համար կպայքարեն հինգ երկրների՝ Հայաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի 10 թիմեր։
Մրցաշարում ամենամեծ ներկայացվածությունը կունենա Հայաստանը՝ Երևանի հինգ ակումբով։ Եվս երկու թիմ կներկայացնի ԱՄՆ-ն, իսկ Վրաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը հանդես կգան մեկական թիմով։
ProBasket A League-ի 2026/27 մրցաշրջանի բոլոր մասնակիցները
Հայաստան (5 թիմ)․
-
BC YANGS (Երևան)
-
BC URARTU (Երևան)
-
BKMA (Երևան)
-
BC HATIS (Երևան)
-
BC HAT (Երևան)
ԱՄՆ (2 թիմ)․
-
BC CROSSNATION
-
BC PHOENIX PERCEPTION
Վրաստան (1 թիմ)․
-
BC TBILISI BTB
Ղազախստան (1 թիմ)․
-
BC BARSY ATYRAU
Ղրղզստան (1 թիմ)․
-
BC NOMAD
Նոր մրցաշրջանում սպասվում է ավելի թեժ մրցակցություն
Մասնակիցների միջազգային կազմը կրկին կդառնա ProBasket A League-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ Տարբեր երկրների թիմերի հանդիպումները երկրպագուներին հնարավորություն կտան հետևելու նոր դիմակայությունների և տեսնելու խաղային բազմազան ոճեր։
Կազմակերպիչները խոստանում են, որ 2026/27 մրցաշրջանը կպարգևի չեմպիոնության համար ավելի լարված պայքար, սկզբունքային հանդիպումներ և բասկետբոլային վառ հույզեր։
Մրցաշարի հովանավորը կրկին կլինի Armenia Basketball հիմնադրամը, որը հիմնադրվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ աջակցում է մրցաշարի անցկացմանը։
Հայկական հինգ ակումբների մասնակցությունը տեղի բասկետբոլիստներին հնարավորություն կտա պարբերաբար մրցելու արտասահմանյան թիմերի դեմ և ձեռք բերելու միջազգային խաղային լրացուցիչ փորձ։
Առաջնության մեկնարկի հստակ ամսաթվերը, հանդիպումների խաղացանկը և նոր մրցաշրջանի անցկացման ձևաչափը դեռ չեն հայտարարվել։
