SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Եվրոպայի առաջնության մեդալակիրները կլինեն «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման հատուկ հյուրերը


Եվրոպայի առաջնության մեդալակիրները կլինեն «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման հատուկ հյուրերը
Ֆուտբոլ

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության չեմպիոնն ու մեդալակիրները կլինեն «Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպման հատուկ հյուրերը։

Հանդիպման մեկնարկից առաջ գնդակին խորհրդանշական առաջին հարվածը կկատարեն հայ մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք հաջող ելույթ ունեցան վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունում։

Արթուր Ավետիսյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը, Համլետ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր։

Այսպիսով, երևանյան կարևորագույն դերբիներից մեկի մեկնարկից առաջ երկրպագուները հնարավորություն կունենան ողջունելու միջազգային ասպարեզում Հայաստանը պատվով ներկայացրած մարզիկներին։

«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին Ավանի ակադեմիայում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։