SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի առաջին մեդալը WKF աշխարհի առաջնությունում. Սուրեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Կահիրեում


Հայաստանի առաջին մեդալը WKF աշխարհի առաջնությունում. Սուրեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց Կահիրեում
Այլ սպորտաձևեր

21-ամյա կարատեկա Սուրեն Հարությունյանը (75 կգ) բերել է Հայաստանին իր առաջին մեդալը WKF վարկածով աշխարհի առաջնությունների պատմությունում։ 2025 թվականին Կահիրեում անցկացվող աշխարհի առաջնությունում Հարությունյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ 3-րդ տեղի համար կայացած մենամարտում 2:0 հաշվով հաղթելով Ամերիկայի ներկայացուցիչ Սքոթ Թոմասին։

Մրցաշարի ընթացքում հայ մարզիկը ցուցադրել է վստահ և կայուն պայքար՝ հաղթանակներ ձեռք բերելով Ուզբեկստանի, Մեքսիկայի, Թուրքիայի և Մարոկկոյի ներկայացուցիչների նկատմամբ։

2025 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանին ներկայացնում էին երկու մարզիկներ՝ Սուրեն Հարությունյանը (75 կգ) և Գոռ Ներսիսյանը (84 կգ)։ Սակայն մեդալ նվաճել կարողացել է միայն Հարությունյանը՝ գրելով նոր էջ հայկական կարատեի պատմության մեջ։

WKF-ի հովանավորությամբ աշխարհի առաջնությունները անցկացվում են 1970 թվականից, իսկ Հայաստանը մասնակցում է դրանց անկախություն ձեռք բերելուց հետո՝ 1992 թվականից։ Ավելի քան երեք տասնամյակ մրցումներին Հայաստանը մնացել էր առանց մեդալների, և միայն 2025 թվականին հայ մարզիկին հաջողվեց հասնել պոդիումի։

WKF-ը կարատեի աշխարհի ամենամեծ միջազգային կազմակերպությունն է, որն անցկացրել է նաև 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի կարատեի մրցումները, որտեղ առաջին անգամ ներկայացվել էր օլիմպիական կարատեն։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։