Բենուր Փաշայանի անվան մրցաշարի օնլայն հեռարձակումը. որտեղ դիտել գոտեմարտերը Երևանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 30-ին Երևանում մեկնարկել է Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարը։
Մրցումներն անցկացվում են «Դինամո» մարզահամալիրում։ Մրցաշարին մասնակցում են ըմբիշներ 11 երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Իրանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Լեհաստանից, Մոլդովայից, Վրաստանից, Ֆինլանդիայից և Էստոնիայից։
Մրցաշարը կտևի երկու օր։ Նախնական գոտեմարտերը մեկնարկել են հունիսի 30-ին, իսկ եզրափակիչ գոտեմարտերը կկայանան հուլիսի 1-ին։ Մրցումային ծրագիրը սկսվում է Երևանի ժամանակով ժամը 10:00-ին։
Գոտեմարտերը հնարավոր է անվճար դիտել YouTube-ում։
Օնլայն հեռարձակում