Հովհաննես Վոսկանյանը պարտվեց Նիկոլայ Ալեքսախինին ACA 204-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարտիկ Հովհաննես Վոսկանյանը պարտություն կրեց ACA 204 մրցաշարում, որը կայացավ հունիսի 19-ին Օմսկում։
Կիսամիջին քաշային կարգում Վոսկանյանը մրցեց փորձառու Նիկոլայ Ալեքսախինի հետ։ Մենամարտը տևեց բոլոր երեք ռաունդները և ավարտվեց ռուս մարտիկի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։
Բոլոր երեք մրցավարները հաղթանակը տվեցին Ալեքսախինին՝ 29-28 հաշվով։
Վոսկանյանի համար, որը Open FC-ի նախկին չեմպիոն է կիսամիջին քաշային կարգում, սա ACA լիգայում արդեն չորրորդ պարտությունն էր։ Այս արդյունքից հետո հայ մարտիկի հաշվեկշիռը կազմում է 10 հաղթանակ և 5 պարտություն։
Նիկոլայ Ալեքսախինը, իր հերթին, պրոֆեսիոնալ կարիերայում տարավ 30-րդ հաղթանակը՝ 11 պարտության դիմաց։