Պաշտոնական․ Սթոուն Մամբոն «Նոայի» նոր ֆուտբոլիստն է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Նոան» պաշտոնապես հայտարարել է ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Սթոուն Մամբոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
27-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Մամբոյի նախորդ ակումբը «Գրենոբլն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։
2025/26 մրցաշրջանում պաշտպանը Ֆրանսիայի Լիգա 2-ում անցկացրել է 18 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Բոլոր մրցաշարերում նա մասնակցել է ընդհանուր առմամբ 19 հանդիպման։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Կենտրոնական պաշտպանի հասակը 184 սմ է։
Սթոուն Մամբոն պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում։ «Գրենոբլից» բացի՝ նա Լիգա 2-ում հանդես է եկել նաև «Ռոդեզի» և «Տրուայի» կազմում։
«Նոան» շարունակում է նախապատրաստվել Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման փուլի մեկնարկին։ Հայկական ակումբը եվրագավաթային մրցաշրջանը կսկսի որակավորման երկրորդ փուլից, որտեղ կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։