Պաշտոնական. Սոլոմոն Ուդոն կարիերան կշարունակի Իրաքի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն դարձել է իրաքյան «Ալ-Մինաա» ակումբի ֆուտբոլիստ։
30-ամյա ֆուտբոլիստը Իրաքի բարձրագույն լիգան ներկայացնող ակումբ է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջին լիգայի «Ալ-Արաբիից»։ Նախորդ մրցաշրջանում Ուդոն սաուդյան ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Սոլոմոն Ուդոյի համար սա նոր փուլ կլինի կարիերայում՝ Սաուդյան Արաբիայում անցկացրած ժամանակահատվածից հետո։ Նախկինում կիսապաշտպանը երկար տարիներ հանդես է եկել հայկական ֆուտբոլում՝ խաղալով «Շիրակի», «Ուրարտուի», «Արարատ-Արմենիայի» և «Փյունիկի» կազմում։
Ուդոն Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում։ Ազգային թիմի կազմում նա վերջին անգամ խաղացել է Ազգերի լիգայի հանդիպումներում։
«Ալ-Մինաան» հանդես է գալիս Իրաքի բարձրագույն դիվիզիոնում։