SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական. Միշել Պավլովիչը տեղափոխվել է «Նոա»


Պաշտոնական. Միշել Պավլովիչը տեղափոխվել է «Նոա»
Ֆուտբոլ

«Նոան» պաշտոնապես հայտարարել է սլովենացի ձախ պաշտպան Միշել Պավլովիչի տեղափոխության մասին։

25-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել ռումինական «Բոտոշանիում», ինչպես նաև սլովենական «Օլիմպիա» և «Կոպեր» ակումբներում։

Ռումինիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Պավլովիչն անցկացրել է 19 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 650 հազար եվրո, իսկ հասակը 179 սմ է։

Պավլովիչը նախկինում նաև հրավիրվել է Սլովենիայի երիտասարդական հավաքական։

Սլովենացի պաշտպանը դարձել է «Նոայի» հինգերորդ նորեկն այս ամռանը։ Ավելի վաղ հայկական ակումբը ձեռք էր բերել հարձակվողներ Մարիո Գոնսալեսին և Կալիֆալա Դումբիային, ինչպես նաև դարպասապահներ Դանի Ֆիգեյրային և Դավիթ Դավթյանին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։