SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական. Կլինտոն Դոմբիլան Երևանի «Արարատից» տեղափոխվել է «Նոա»


Պաշտոնական. Կլինտոն Դոմբիլան Երևանի «Արարատից» տեղափոխվել է «Նոա»
Ֆուտբոլ

«Նոան» հայտարարել է Կլինտոն Դոմբիլայի հետ պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա գանացի եզրային պաշտպանը թիմ է տեղափոխվել Երևանի «Արարատից»։

Դոմբիլան Հայաստանի առաջնությունում հանդես է գալիս 2023 թվականից և արդեն լավ ծանոթ է տեղական ֆուտբոլին։ Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Արարատի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 150 հազար եվրո։ Դոմբիլայի հասակը 168 սմ է։

«Նոայի» համար սա արդեն երկրորդ տեղափոխությունն է «Արարատից» այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ավելի վաղ ակումբը պայմանագիր էր կնքել նաև հարձակվող Կալիֆալա Դումբիայի հետ, որը նույնպես թիմ էր տեղափոխվել երևանյան ակումբից։

Այսպիսով, «Նոան» շարունակում է ակտիվորեն համալրել կազմը նոր մրցաշրջանից և եվրագավաթային հանդիպումներից առաջ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։