Պաշտոնական․ Էրիկ Սիմոնյանը տեղափոխվել է «Փյունիկ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է կենտրոնական պաշտպան Էրիկ Սիմոնյանի հետ պայմանագիր կնքելու մասին։
23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Մայրաքաղաքային ակումբի հիմնական թիմում Սիմոնյանն անցկացրել է 45 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
2021 թվականի մարտին՝ 17 տարեկան հասակում, Էրիկ Սիմոնյանն առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Սակայն գլխավոր թիմի կազմում պաշտպանը դեռ չի նորամուտը նշել։
Սիմոնյանը հանդես է եկել նաև Հայաստանի երիտասարդական հավաքականում և եղել է թիմի ավագը։ Ընդհանուր առմամբ, նա 14 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ21 հավաքականի կազմում։
«Փյունիկը» շարունակում է ուժեղացնել կազմը հայ ֆուտբոլիստներով։ Ավելի վաղ երևանյան ակումբը պայմանագիր էր կնքել նաև կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի հետ, որը տեղափոխվել էր «Նոայից»։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։