«Նոան» «Զիմբրուի» դեմ պատասխան հանդիպումը կանցկացնի Աբովյանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական «Նոան» հայտնել է Մոլդովայի «Զիմբրուի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման անցկացման վայրը։
Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին՝ Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում։
Դիմակայության առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 23-ին՝ Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում։ Երկու հանդիպումների մեկնարկի ժամերի մասին տեղեկությունը կհայտարարվի ավելի ուշ։
Երկու թիմերն էլ Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանում ելույթները կսկսեն որակավորման երկրորդ փուլից։ «Նոայի» տնային հանդիպման տոմսերի վաճառքը կմեկնարկի առաջիկայում։