SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի՝ «Զիմբրուի» դեմ խաղերի հայտացուցակը


«Նոան» հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի՝ «Զիմբրուի» դեմ խաղերի հայտացուցակը
Ֆուտբոլ

«Նոա» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հայտացուցակը։ Այս փուլում հայկական թիմը կմրցի մոլդովական «Զիմբրուի» հետ։

Հիմնական հայտացուցակում ընդգրկվել է 22 ֆուտբոլիստ։ Նրանցից ինը «Նոային» են միացել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Դարպասապահներ

Արթուր Կոնեգլյան (Հայաստան)
Դավիթ Դավթյան (Հայաստան)*
Դանիել Ֆիգեյրա (Պորտուգալիա)*

Պաշտպաններ

Սերգեյ Մուրադյան (Հայաստան)
Սթոուն Մամբո (Ֆրանսիա)*
Մարկ Ավետիսյան (Հայաստան)*
Նաթանիել Սայնտինի (Գվադելուպա)
Էրիկ Բոակիե (Գանա)
Հովհաննես Համբարձումյան (Հայաստան)
Միշել Պավլովիչ (Սլովենիա)*
Դավիդ Սուալեհե (Պորտուգալիա)

Կիսապաշտպաններ

Գոռ Մանվելյան (Հայաստան)
Գուստավո Սանգարե (Բուրկինա Ֆասո)
Տակուտո Օշիմա (Ճապոնիա)
Արամ Խամոյան (Հայաստան)

Հարձակվողներ

Էլդեր Ֆերեյրա (Պորտուգալիա)
Յոնուց Կոստակե (Ռումինիա)
Մարին Յակոլիշ (Խորվաթիա)
Բրայան Օդդեյ (Գանա)*
Կալիֆալա Դումբիա (Մալի)*
Մարիո Գոնսալես (Իսպանիա)*
Մարկո Լազետիչ (Սերբիա)*

* Աստղանիշով նշված են թիմի՝ այս ամառ միացած նորեկները։

Հայտացուցակում չեն ընդգրկվել Քլինթոն Դոմբիլան և Միսակ Հակոբյանը, ինչպես նաև վնասվածք ունեցող Յան Էտեկին ու Բիլալ Ֆոֆանան։ Ավելի ուշ հայտացուցակը կհամալրվի B ցուցակում ընդգրկված երիտասարդ ֆուտբոլիստներով։

Ամռանը «Նոայից» հեռացել են Նարդին Մուլահուսեյնովիչը, Իմրան Ուլադը, Գոնսալու Գրեգորիուն, Մատեուս Այասը, Ներմին Զոլոտիչը, Գոնսալու Սիլվան, Ռոբ Նիզետը, Հովհաննես Հարությունյանը և Ալեքսեյ Պլոշչադնին։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո Տիմոթի Ֆայուլուն վերադարձել է «Սիոն»։

Թիմի գլխավոր մարզիչը խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչն է։

«Զիմբրուի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Քիշնևում։ Պատասխան հանդիպումը կանցկացվի մեկ շաբաթ անց։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։