Նիկոլաս Կալուկյանը «Ուրարտուից» տեղափոխվել է ամերիկյան Carolina Core
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում։ 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել MLS Next Pro լիգայում հանդես եկող Carolina Core ակումբի հետ։
Կալուկյանի պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ավարտը։
Անցկացրած 17 հանդիպումից հետո Carolina Core-ը զբաղեցնում է MLS Next Pro-ի Արևելյան կոնֆերենցիայի 14-րդ հորիզոնականը։
Վերջին երկու մրցաշրջաններում Կալուկյանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտուի» կազմում։ Հայկական ակումբում հարձակվողը բոլոր մրցաշարերում խփել է յոթ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։ Ակումբային մակարդակում ցուցադրած հաջող ելույթների շնորհիվ ֆուտբոլիստը հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական։
Մինչև «Ուրարտու» տեղափոխվելը Կալուկյանը հանդես էր գալիս ԱՄՆ-ի համալսարանական ֆուտբոլային լիգայում։ Այժմ հարձակվողը վերադառնում է ամերիկյան ֆուտբոլ և կարիերան կշարունակի պրոֆեսիոնալ մակարդակում։
