Չեռնոգորիա — Հայաստան հանդիպման մրցավարները նշանակվել են
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈւԵՖԱ-ն Չեռնոգորիա — Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակել 34-ամյա լիտվացի Մանֆրեդաս Լուկյանչուկասին, որն ունի եվրագավաթային հանդիպումներ սպասարկելու մեծ փորձ։
Նրան կօգնեն Մանգիրդաս Միրաուսկասը և Ալեքսանդրաս Ստեպանովասը, իսկ չորրորդ մրցավարը կլինի Մինդաուգաս Յացկուսը։
VAR համակարգի պատասխանատուն կլինի լիտվացի Դոնատաս Շիմենասը, իսկ նրա օգնական է նշանակվել գերմանացի Ռոբերտ Շրյոդերը։
Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 5-ին Պոդգորիցայի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։