SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Մկրտչյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալը


Նարեկ Մկրտչյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալը
Ծանրամարտ

Հայ ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (85 կգ) դարձել է Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 տարեկանների (Մ20) Եվրոպայի 2026 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վանաձորցի մարզիկը նվաճել է երկու բրոնզե մեդալ՝ պոկում վարժությունում և երկամարտի արդյունքում։

Պոկում վարժությունում Մկրտչյանը վստահ ելույթ է ունեցել՝ հաջողությամբ կատարելով բոլոր երեք մոտեցումները։ Հայ ծանրորդը հաջորդաբար բարձրացրել է 145, 150 և 153 կգ։ Լավագույն արդյունքը նրան թույլ է տվել զբաղեցնել երրորդ տեղը և նվաճել փոքր բրոնզե մեդալը։

Հրում վարժությունում Մկրտչյանի ելույթն այնքան էլ հաջող չի ստացվել։ Նա կարողացել է բարձրացնել 185 կգ, սակայն 189 կգ ծանրաձողը բարձրացնելու հաջորդ երկու փորձերն անհաջող են եղել։ Արդյունքում հայ մարզիկն այս վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը։

Երկամարտի արդյունքում Նարեկ Մկրտչյանը գրանցել է 338 կգ (153+185)՝ զբաղեցնելով երրորդ տեղը և նվաճելով Եվրոպայի Մ20 առաջնության մեծ բրոնզե մեդալը։

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Մոլդովայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բալդին, որը երկամարտում բարձրացրել է 347 կգ։ Արծաթե մեդալը նվաճել է Կոսովոն ներկայացնող Բրայան Իբանեսը՝ 346 կգ արդյունքով։

Ծանրամարտի Եվրոպայի Մ20 առաջնության արդյունքները՝ տղամարդիկ, մինչև 85 կգ

  1. Ալեքսանդր Բալդի (Մոլդովա) — 347 կգ (155+192)

  2. Բրայան Իբանես (Կոսովո) — 346 կգ (158+188)

  3. Նարեկ Մկրտչյան (Հայաստան) — 338 կգ (153+185)

Մինչև 85 կգ քաշային կարգի մրցանակակիրների պարգևատրման արարողությանը մասնակցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունում՝ իր մեդալների հավաքածուն համալրելով երկամարտի ևս մեկ պարգևով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։