SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

15-ամյա Մարիա Ազիզյանը դարձել է Բուլղարիայում անցկացված J60 Burgas մրցաշարի հաղթող


15-ամյա Մարիա Ազիզյանը դարձել է Բուլղարիայում անցկացված J60 Burgas մրցաշարի հաղթող
Թենիս

Հայաստանի 15-ամյա թենիսիստուհի Մարիա Ազիզյանը դարձել է Բուլղարիայի Բուրգաս քաղաքում անցկացված ITF J60 Burgas պատանեկան մրցաշարի հաղթող։

Եզրափակչում Ազիզյանը լարված պայքարում հաղթել է իտալացի Աննա Ներելլիին՝ 6:2, 3:6, 7:6 (7:4) հաշվով և նվաճել չեմպիոնի կոչումը։

Հայ մարզուհու ճանապարհը դեպի տիտղոսը հեշտ չի եղել։ Մարիան մրցաշարը սկսել է որակավորման փուլից և ընդհանուր առմամբ տարել է վեց անընդմեջ հաղթանակ։ Մինչ եզրափակիչ նա հաղթել է Բուլղարիայի երեք ներկայացուցիչների, Ուկրաինայի մեկ թենիսիստուհու և ևս մեկ իտալացի մարզուհու։

Բուրգասում գրանցած հաջողությունը հերթական կարևոր նվաճումն է 15-ամյա թենիսիստուհու կարիերայում՝ ևս մեկ անգամ հաստատելով նրա մեծ ներուժը միջազգային պատանեկան ասպարեզում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։