Մարիուս Նուբիսին հեռացավ «Փյունիկից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարիուս Նուբիսին հեռացել է Երևանի «Փյունիկից»՝ ակումբում անցկացրած մեկ մրցաշրջանից հետո։ Կամերունցի հարձակվողը «Փյունիկի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մինչև «Փյունիկ» տեղափոխվելը Նուբիսին հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում»։ Այդ ակումբի կազմում նա դարձել էր Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ մրցաշրջանում խփելով 18 գոլ։
Այս ամառ «Փյունիկն» արդեն պայմանագիր է կնքել նոր հարձակվողի՝ Յասոնաս Պիկիսի հետ։ Հենց նա պետք է փոխարինի Նուբիսիին թիմի հարձակման գծում։
Այս պահին Արտակ Օսեյանի գլխավորած թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Սլովենիայում և պատրաստվում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ Մալթայի «Մարսաշլոկի» դեմ հանդիպումներին։