Մայք Թայսոնը ժամանել է Երևան Արթուր Աբրահամի հրավերով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ժամանել է Երևան աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հրավերով։
Այցի շրջանակում Թայսոնը Աբրահամի հետ այցելել է Ներքին Չարբախում կառուցվող Արթուր Աբրահամի անվան մարզական դպրոց։ Նախագիծը պետք է դառնա շրջանի մարզական ենթակառուցվածքի կարևոր մաս և նոր հարթակ պատանի մարզիկների պատրաստման համար։
Հայկական սպորտի համար բռնցքամարտի պատմության ամենաճանաչված դեմքերից մեկի այցը նշանակալի իրադարձություն է։ Թայսոնն ու Աբրահամը վաղուց ընկերական հարաբերություններ ունեն, իսկ այժմ հայտնի ամերիկացին անձամբ ծանոթացել է հայ աշխարհի նախկին չեմպիոնի գլխավոր մարզական նախագծերից մեկին։
Բացի այդ, Հայաստանում գտնվելու ընթացքում Մայք Թայսոնը մասնակցել է քարտային խաղի մի շարք գովազդային հոլովակների նկարահանումներին։