Կառլեն Հովհաննիսյանը նորամուտը նշեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ խաղալով «Ակրոնի» կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը իր առաջին հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ նորամուտը նշելով Տոլյատիի «Ակրոնի» կազմում։
ՌՊԼ-ի 7-րդ տուրի «Օրենբուրգի» դեմ խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով, Հովհաննիսյանը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին՝ առաջին անգամ մասնակցելով Ռուսաստանի առաջնության հանդիպման իր նոր թիմի կազմում։
Մնացած ժամանակահատվածում հայ ֆուտբոլիստը կատարեց 1 վճռորոշ փոխանցում, 7 ճշգրիտ փոխանցում (58% ճշգրտությամբ), իրականացրեց 1 խլում և SofaScore-ի գնահատմամբ ստացավ 6.1 միավոր։
Սա Հովհաննիսյանի երկրորդ պաշտոնական հանդիպումն էր «Ակրոնի» կազմում։ Ավելի վաղ նա նորամուտը նշել էր Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում։
Յոթ տուրից հետո «Ակրոնը» զբաղեցնում է 13-րդ տեղը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ ունենալով 4 միավոր։