Ինչպես և որտեղ դիտել առցանց RAF Moscow մրցաշարը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Մոսկվայում կկայանա Real American Freestyle (RAF) լիգայի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։ Սա լիգայի առաջին մրցաշարն է Ռուսաստանում և երկրորդ արտասահմանյան միջոցառումը՝ Վրաստանում անցկացված հաջող դեբյուտից հետո։
Երեկոյի գլխավոր գոտեմարտում միմյանց դեմ կմրցեն UFC-ի երկու նախկին չեմպիոններ՝ Խամզատ Չիմաևը և Թայրոն Վուդլին։ Չիմաևի համար սա RAF-ում երկրորդ հանդիպումն է. նախորդ անգամ նա հաղթել էր Դիլոն Դենիսին։ Վուդլին նույնպես արդեն հաղթանակ ունի այս լիգայում՝ օգոստոսի վերջին առավելության հասնելով Խոակին Բաքլիի նկատմամբ։
RAF Moscow մրցաշարը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ին։
Որտե՞ղ դիտել RAF Moscow-ը
Մրցաշարի բոլոր գոտեմարտերը հնարավոր կլինի դիտել VK-ում
RAF Moscow մրցաշարի ամբողջական քարտը
Գլխավոր մենամարտ, միջանկյալ քաշ
- Խամզատ Չիմաև (87.32 կգ) — Թայրոն Վուդլի (87.82 կգ)
Համագլխավոր մենամարտ, կիսածանր քաշ
- Աբդուլռաշիդ Սադուլաև (96.62 կգ) — Զաք Բրաունագել (94.89 կգ)
Առաջին ծանր քաշ
- Իբրահիմ Կադիև (85.59 կգ) — Զահիդ Վալենսիա (85.41 կգ)
Միջանկյալ քաշ
- Շարաբուտդին Մագոմեդով (92.81 կգ) — Նեյման Գրեյսի (92.99 կգ)
Կիսածանր քաշ
- Ահմեդ Տաժուդինով (97.29 կգ) — Քայլ Սնայդեր (97.25 կգ)
Առաջին ծանր քաշ
- Արսենի Ջիոև (83.32 կգ) — Քայլ Դեյք (82.60 կգ)
Միջին քաշ
- Մագոմեդ Կուրբանալիև (79.11 կգ) — Ջորդան Բերոուզ (78.70 կգ)
Կանանց միջին քաշ
- Վուսալա Պարֆիանովիչ (67.68 կգ) — Քենեդի Բլեյդս (67.13 կգ)
Կիսածանր քաշ
- Շիրվանի Մուրադով (96.98 կգ) — Բո Նիկալ (93.30 կգ)
Միջանկյալ քաշ
- Իսմայիլ Խանիև (81.60 կգ) — Ջեյսոն Նոլֆ (80.69 կգ)
Ծանր քաշ
- Անատոլի Մալիխին (115.52 կգ) — Պույա Ռահմանի (112.13 կգ)
Միջին քաշ
- Յուսուֆ Ռաիսով (79.11 կգ) — Մարիֆ Պիրաև (79.02 կգ)
Միջանկյալ քաշ
- Սոսլան Ռամոնով (67.13 կգ) — Վիտո Արուջաու (67.72 կգ)