SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ՝ հետ բերելով 0:2 հաշիվը


«Ինտերը» կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ՝ հետ բերելով 0:2 հաշիվը
Ֆուտբոլ

Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 3-րդ տուրում տպավորիչ կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ՝ հաղթելով 3:2 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, սակայն երկրորդ կեսի մեկնարկում նեապոլցիները երկու անգամ գրավեցին տանտերերի դարպասը։ 50-րդ րոպեին աչքի ընկավ Մատեո Պոլիտանոն, իսկ երեք րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ռասմուս Հոյլունդը։

Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը կարողացավ կազմակերպել տպավորիչ քամբեք։ Լաուտարո Մարտինեսը կրճատեց հաշվի տարբերությունը, այնուհետև Մարկուս Թյուրամը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ արդեն ավելացված ժամանակում «ներաձուրիների» ավագը դուբլ ձևակերպեց՝ հաղթական գոլը խփելով 92-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսը չափազանց դիտարժան և լարված ստացվեց։ «Ինտերը» լիովին գերիշխեց հարձակման գծում՝ մրցակցի դարպասին հասցնելով 29 հարված, և արժանիորեն վաստակեց երեք միավոր։

Երեք տուրից հետո միլանյան ակումբը վաստակել է 9 միավոր, դեռևս միավոր չի կորցրել և միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին խաղադաշտ դուրս չեկավ։ 37-ամյա ֆուտբոլիստը, որը նոր մրցաշրջանում դեռևս ոչ մի հանդիպման չի մասնակցել, ամբողջ խաղն անցկացրեց պահեստայինների նստարանին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։