Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ US Open 2026-ի չորրորդ շրջան
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կարեն Խաչանովը (ATP 50) վստահորեն դուրս եկավ US Open 2026-ի չորրորդ շրջան՝ հաղթելով ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին (ATP 97):
1/16 եզրափակչի հանդիպման ընթացքում Խաչանովը որևէ լուրջ դժվարության չհանդիպեց և հաղթեց երեք սեթում՝ 6:3, 6:2, 6:4 հաշվով։
Կարենը գերազանց խաղ ցուցադրեց իր մատուցումների ժամանակ՝ կատարելով 12 էյս, պարտվելով սեփական մատուցման ընդամենը մեկ գեյմում և իրականացնելով 5 բրեյք։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կմրցի չեխ Յակուբ Մենշիկի և ամերիկացի Լերներ Տիենի հանդիպման հաղթողի դեմ։