«Նոա» ՖԱ-ն ներկայացրել է թիմի նորացված մարզչական շտաբը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի նորացված մարզչական շտաբի կազմը։ Գլխավոր մարզիչ Պաբլո Գարսիայի հետ աշխատելու են մասնագետներ Լեհաստանից, Ուրուգվայից և Հունաստանից։
Գարսիայի օգնականներից մեկը դարձել է Լեհաստանի հավաքականի նախկին պաշտպան Միրոսլավ Շնաուցները։ Խաղային կարիերան ավարտելուց հետո նա անցել է մարզչական աշխատանքի և ունի պրոֆեսիոնալ ֆուտբոլում աշխատելու փորձ։
Շտաբում տեսավերլուծության համար պատասխանատու կլինի Բենխամին Գարսիան։ Նա ուսանել է Լոնդոնում, ինչպես նաև աշխատել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում։
Դարպասապահների մարզիչ է նշանակվել հույն նախկին դարպասապահ Վասիլիոս Կլիաֆասը։ Ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար պատասխանատու կլինի փորձառու մասնագետ Պավլոս Գոցիսը։
Այսպիսով, «Նոայի» մարզչական շտաբը ձևավորվել է հետևյալ կազմով․
Պաբլո Գարսիա — գլխավոր մարզիչ
Միրոսլավ Շնաուցներ — գլխավոր մարզչի օգնական
Բենխամին Գարսիա — մարզիչ-տեսավերլուծաբան
Վասիլիոս Կլիաֆաս — դարպասապահների մարզիչ
Պավլոս Գոցիս — ֆիզիկական պատրաստության մարզիչ
Նորացված մարզչական շտաբը կաշխատի թիմին առաջիկա հանդիպումներին և մրցաշրջանի հետագա խնդիրներին նախապատրաստելու ուղղությամբ։