SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց «Ալ-Ահլիի» կազմում իր նորամուտի խաղում


Էդուարդ Սպերցյանը գոլ խփեց «Ալ-Ահլիի» կազմում իր նորամուտի խաղում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ դարձավ «Ալ-Ահլիի» կազմում իր նորամուտի խաղում։

Ավստրիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի առաջին ընկերական հանդիպման ժամանակ Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթողը 8։0 հաշվով ջախջախեց տեղի տարածաշրջանային լիգան ներկայացնող «Պինցգաու Զալֆելդենին»։

Սպերցյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և բացեց հանդիպման հաշիվը։ Հայ կիսապաշտպանը խաղաց առաջին խաղակեսը և ընդմիջմանը փոխարինվեց։

Հաջորդ ստուգողական հանդիպումը «Ալ-Ահլին» կանցկացնի հուլիսի 15-ին՝ գերմանական «Հոլշտայն Քիլ» ակումբի դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։