SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ-Ահլիի» գոլային գրոհին «Հոլշտայն Քիլի» դեմ խաղում


Էդուարդ Սպերցյանը մասնակցել է «Ալ-Ահլիի» գոլային գրոհին «Հոլշտայն Քիլի» դեմ խաղում
Ֆուտբոլ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» Ավստրիայում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական խաղում պարտվել է գերմանական «Հոլշտայն Քիլին»։

Հանդիպումն ավարտվել է գերմանական թիմի՝ 4:1 հաշվով հաղթանակով։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղը սկսել է «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրել առաջին խաղակեսը։ Հայ ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի գոլային գրոհին։

Սպերցյանի համար սա երկրորդ հանդիպումն էր «Ալ-Ահլի» տեղափոխվելուց հետո։ Նոր ակումբի կազմում իր առաջին խաղում նա դարձել էր գոլի հեղինակ։

Թիմը շարունակում է պատրաստվել նոր մրցաշրջանին Ավստրիայում։ «Ալ-Ահլին» առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 16-ին՝ Սաուդյան Արաբիայի գավաթի խաղարկությունում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։