Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» հետ մեկնել է Ավստրիա ուսումնամարզական հավաքի
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում մեկնել է Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։
Հավաքի ընթացքում հունգարական ակումբը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ադրբեջանական թիմերի դեմ։ Հունիսի 28-ին «Ֆերենցվարոշը» կմրցի «Սաբահի», իսկ հուլիսի 1-ին՝ «Ղարաբաղի» հետ։
Ընդհանուր առմամբ, ավստրիական հավաքին մեկնել է 30 ֆուտբոլիստ։
Սևիկյանը վերադարձել է «Ֆերենցվարոշ» ռուսական «Ակրոնում» անցկացրած վարձակալությունից հետո։ Սակայն հայ ֆուտբոլիստի ապագան դեռ անորոշ է։
Սևիկյանի պայմանագիրը հունգարական ակումբի հետ գործում է մինչև 2028 թվականի ամառ, ուստի տեսականորեն հնարավոր է նաև ևս մեկ վարձակալություն այլ թիմում։