Դավիթ Կիրակոսյանը հեռացել է «Ալաշկերտից» և դարձել ազատ գործակալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Դավիթ Կիրակոսյանը պայմանագրի ավարտից հետո հեռացել է Երևանի «Ալաշկերտից» և ստացել ազատ գործակալի կարգավիճակ։
Ռուսական «Սոչիի» և «Զենիթի» ակադեմիաների սանը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Ալաշկերտի» կազմում՝ մասնակցելով Հայաստանի առաջնության 14 հանդիպման։ Նրա հաշվին կա մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում։
Չնայած երիտասարդ տարիքին՝ Կիրակոսյանն արդեն Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում հանդես գալու փորձ ունի։ Նա ազգային երիտասարդական թիմի կազմում անցկացրել է չորս հանդիպում։
Այժմ կիսապաշտպանը նոր ակումբ է փնտրում, որտեղ կկարողանա շարունակել կարիերայի զարգացումն ու ավելի շատ խաղաժամանակ ստանալ։