Դանիել Համբարձումովը նորամուտն է նշել մեծահասակների ֆուտբոլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի պատանեկան հավաքականի 18-ամյա հարձակվող Դանիել Համբարձումովն առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացրել «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում։
Համբարձումովը «Ֆակելի» դեմ գավաթային խաղում խաղադաշտ է դուրս եկել 77-րդ րոպեին՝ փոխարինելով Ժոաո Բատչիին։ Հայ ֆուտբոլիստը գործել է հարձակման եզրում։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների շարքում «Կրասնոդարը» հաղթել է 4։3 հաշվով։ Համբարձումովը չի մասնակցել 11-մետրանոցների իրացմանը։
Ռուսաստանի երիտասարդական լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ հարձակվողը 16 խաղում խփել է 11 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։
Ամռանը Համբարձումովը նաև ուսումնամարզական հավաքներ է անցկացրել «Կրասնոդարի» հիմնական թիմի հետ։