SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Դանիել Աղբալյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»


Դանիել Աղբալյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»
Ֆուտբոլ

Հայ կիսապաշտպան Դանիել Աղբալյանը դարձել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստ։ 27-ամյա խաղացողը կարիերան կշարունակի երևանյան ակումբում՝ «Փյունիկից» հեռանալուց հետո։

Նախորդ մրցաշրջանը Աղբալյանն անցկացրել է «Փյունիկի» կազմում։ Թիմի կազմում նա մասնակցել է 23 հանդիպման և կատարել 2 գոլային փոխանցում։

Մինչ «Փյունիկ» տեղափոխվելը կիսապաշտպանը չորս մրցաշրջան հանդես է եկել ԲԿՄԱ-ում, որտեղ եղել է թիմի կարևոր ֆուտբոլիստներից մեկը։

Աղբալյանն ունի նաև Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու փորձ։ 2025 թվականին նա հրավիրվել է գլխավոր թիմ և անցկացրել մեկ հանդիպում հավաքականի կազմում։

Նշենք, որ այս պահին Դանիել Աղբալյանը դեռ ընդգրկված չէ «Ալաշկերտի» հայտացուցակում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ ղազախական «Ելիմայի» դեմ հանդիպումների համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։