Դանի Ֆիգեյրան՝ «Նոայի» մասին. «Երբ տեսա ակումբի ենթակառուցվածքները, մտածեցի, որ դա ԱԲ է»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոայի» դարպասապահ Դանի Ֆիգեյրան պատմել է հայկական ֆուտբոլից և երևանյան ակումբում ստեղծված պայմաններից ստացած տպավորությունների մասին։
Պորտուգալական Portal dos Dragões պարբերականին տված հարցազրույցում 28-ամյա դարպասապահը նշել է Հայաստանի առաջնության զարգացումն ու այդ գործընթացում «Նոայի» դերը։
«Հայաստանի առաջնությունը զարգանում է, և «Նոան» մեծ դեր է խաղացել այդ գործընթացում։ Ակումբի ենթակառուցվածքները պարզապես բացառիկ են։ Երբ դրանք տեսա սոցիալական ցանցերում, սկզբում մտածեցի, որ դա ԱԲ է։ Չգիտեմ՝ Պորտուգալիայում կա՞ ավելի լավ պայմաններ ունեցող ակումբ։
Մեզ տրամադրված պայմանների շնորհիվ և հաշվի առնելով, որ մենք Հայաստանի լավագույն ակումբն ենք՝ պատասխանատվություն ենք զգում չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար», — ասել է Ֆիգեյրան։
Պորտուգալացի դարպասապահը «Նոա» է տեղափոխվել 2026 թվականի ամռանը «Ժիլ Վիսենտեից»։ Հայկական ակումբի կազմում նա արդեն անցկացրել է չորս հանդիպում Կոնֆերենցիաների լիգայում և ևս չորս խաղ՝ Հայաստանի առաջնությունում։