SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Չեռնոգորիա - Հայաստան. մեկնարկային կազմերը և որտեղ դիտել Ազգերի լիգայի խաղը


Չեռնոգորիա - Հայաստան. մեկնարկային կազմերը և որտեղ դիտել Ազգերի լիգայի խաղը
Ֆուտբոլ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայում կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիա — Հայաստան հանդիպումը։ Խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:45-ին։

Հայտնի են դարձել թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ընտրել է նոր՝ 4-2-3-1 սխեման։ Ավագի թևկապը ստացել է Նաիր Տիկնիզյանը, իսկ Էդուարդ Սպերցյանը հանգստի հնարավորություն է ստացել, սակայն կարող է խաղադաշտ դուրս գալ պահեստայինների նստարանից։

Հայաստանի մեկնարկային կազմը

Հայաստան (4-2-3-1)․ Բեգլարյան — Պիլոյան, Սիմոնյան, Հարությունյան, Տիկնիզյան (Ա) — Իվու, Կ. Հովհաննիսյան, Մանվելյան — Սերոբյան, Ն. Հովհաննիսյան — Միրանյան։

Չեռնոգորիայի մեկնարկային կազմը

Չեռնոգորիա (4-3-3)․ Պոպովիչ — Ռոգանովիչ, Սավիչ, Ջուրիչ, Գաշևիչ — Յանկովիչ, Աջիչ, Բուլատովիչ — Ջուկանովիչ, Կրստովիչ, Օսմայիչ։

Որտեղ դիտել Չեռնոգորիա — Հայաստան հանդիպումը

Հանդիպման հեռարձակումը նախատեսված է հետևյալ հեռուստաալիքներով և հարթակներով․

  • Հայաստան — Առաջին ալիք (H1), Fast TV

  • Ռուսաստան — Okko

  • Չեռնոգորիա — TVCG2

  • Ֆրանսիա — L’Équipe Live Foot

  • Գերմանիա — DAZN

  • Վրաստան — Վրաստանի Առաջին ալիք

  • Ուկրաինա — MEGOGO

Հասանելի է նաև Հայաստանի Առաջին ալիքի անվճար առցանց հեռարձակումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայում հանդիպել էին Չեռնոգորիայի և Հայաստանի երիտասարդական հավաքականները։ Եվրո-2027-ի ընտրական փուլի վերջին տուրի հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։