SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Բոսնոյանը UFC-ում երրորդ մենամարտը կանցկացնի անպարտելի ադրբեջանցու դեմ


Բոսնոյանը UFC-ում երրորդ մենամարտը կանցկացնի անպարտելի ադրբեջանցու դեմ
MMA

Ժան-Պոլ Բոսնոյանը (11-2, UFC 2-0) UFC-ում իր հաջորդ մենամարտը կանցկացնի անպարտելի ադրբեջանցի մարտիկ Ֆարման Հասանովի (5-0, UFC 1-0) դեմ։

Կիսամիջին քաշային կարգի մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին Լաս Վեգասում կայանալիք UFC Fight Night մրցաշարում։

Բոսնոյանը, որը UFC-ում հանդես է գալիս Jean-Paul Lebosnoyani անունով, 2025 թվականին պայմանագիր է ստացել կազմակերպության հետ՝ Dana White’s Contender Series մրցաշարում հաղթանակից հետո։ 2026 թվականին նա նորամուտը նշեց UFC-ում և արդեն հասցրել է երկու հաղթանակ տոնել մրցավարների որոշմամբ։

Հասանովի դեմ մենամարտը Բոսնոյանի համար կդառնա արդեն երրորդ ելույթը UFC-ում 2026 թվականի ընթացքում։

Ֆարման Հասանովը կազմակերպությունում նորամուտը նշել է 2026 թվականի հունիսին՝ Բաքվում կայացած UFC մրցաշարում։ Օկտագոնում իր առաջին մենամարտում ադրբեջանցի մարզիկը մրցավարների որոշմամբ հաղթել է Էրիկ Նոլանին։

Այսպիսով, Լաս Վեգասում Հասանովը կփորձի պահպանել իր անպարտելի ռեկորդը, իսկ Բոսնոյանը՝ UFC-ում իր հաղթական շարքը հասցնել երեք մենամարտի։

UFC-ի նոր մարտիկ Ժան-Պոլ Բոսնոյան. «Հպարտ եմ իմ հայկական ծագմամբ»


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։