Հարություն Մուսիկյանը կարիերան կշարունակի Ավստրիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ17 հավաքականի նախկին ավագ Հարություն Մուսիկյանը պայմանագիր է ստորագրել ավստրիական Oberwart ակումբի հետ, որը հանդես է գալիս երկրի երրորդ ուժեղագույն դիվիզիոնում։
19-ամյա պաշտպանն արդեն Ավստրիայում հանդես գալու փորձ ունի։ Նախկինում Մուսիկյանը խաղացել է ավստրիական մեկ այլ ակումբի՝ SV Lafnitz-ի պատանեկան թիմում։
Ֆուտբոլիստը 2022 թվականից պարբերաբար հրավիրվում է Հայաստանի պատանեկան հավաքականներ։ Ընդհանուր առմամբ Մուսիկյանը Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կազմում անցկացրել է 14 հանդիպում։
Այժմ պաշտպանը կարիերան կշարունակի Oberwart-ի կազմում։