SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի Մ19 հավաքականը երկրորդ ընկերական խաղում պարտվեց Էստոնիային


Հայաստանի Մ19 հավաքականը երկրորդ ընկերական խաղում պարտվեց Էստոնիային
Ֆուտբոլ

Հայաստանի Մ19 պատանեկան հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Էստոնիայի հասակակիցների դեմ։ Հանդիպումն ավարտվեց էստոնացիների հաղթանակով՝ 3:1 հաշվով։

Հաշիվը բացվեց 15-րդ րոպեին՝ աչքի ընկան Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստները։ Սակայն ընդամենը երկու րոպե անց Հայաստանը վերականգնեց հավասարությունը․ 17-րդ րոպեին «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Օթարյանը խփեց հայկական թիմի միակ գոլը։

Հավասար հաշիվը երկար չպահպանվեց։ 21-րդ րոպեին Էստոնիան կրկին առաջ անցավ, իսկ վերջնական հաշիվը ձևակերպվեց 74-րդ րոպեին՝ 3:1։

Հայաստանի Մ19 հավաքականի մեկնարկային կազմը

Նուբար Գիշյան — Էդգար Պողոսյան, Արթուր Մովսեսյան, Էրիկ Օթարյան, Էդմոնդ Հայրապետյան — Աշոտ Ոսկանյան, Մարտին Շահգելդյան, Ալբերտ Գարեգինյան, Ժիրայր Աշիկյան — Մայքլ Ասիրյան, Դավիթ Բատոյան (Ա)։

Սա թիմերի երկրորդ ընկերական հանդիպումն էր ընթացիկ հավաքի շրջանակում։ Առաջին հանդիպումը, որը կայացել էր հոկտեմբերի 2-ին, ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1։

Հաջորդ հանդիպումները Հայաստանի Մ19 հավաքականը կանցկացնի արդեն Եվրոպայի 2027 թվականի առաջնության ընտրական փուլում։ Նոյեմբերի 14-ին հայկական թիմը կհանդիպի Ալբանիային, իսկ նոյեմբերի 17-ին՝ Կիպրոսին։ Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն Կիպրոսում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։