«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Մանուել Տուլիպայի թիմի համար սա ընթացիկ եվրագավաթային մրցաշրջանի առաջին արտագնա հանդիպումն էր, որում հաջողվեց խուսափել պարտությունից։ Ռումինիայում գրանցված ոչ-ոքին «Արարատ-Արմենիային» լավ հնարավորություններ է տալիս հաջորդ փուլ դուրս գալու համար՝ Երևանում կայանալիք պատասխան խաղից առաջ։
Հյուրերը հաշիվը բացեցին 20-րդ րոպեին։ «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը գոլի հեղինակ դարձավ Ուգո Օլիվեյրայի փոխանցումից հետո։ Հույն ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր հայկական ակումբի կազմում։
33-րդ րոպեին «Ունիվերսիտատեայի» ավագ Նիկուշոր Բանկուն վերականգնեց հավասարությունը՝ 1:1։
Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» մի քանի հնարավորություն ստեղծեց կրկին առաջ անցնելու համար, սակայն չկարողացավ իրացնել իր պահերը։ Արդյունքում մրցակիցները դիմակայության հաղթողի հարցի լուծումը թողեցին պատասխան հանդիպմանը։
Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 27-ին Երևանում։
Մինչ այդ երկու թիմերն էլ հանդիպումներ կանցկացնեն ազգային առաջնություններում։ Օգոստոսի 23-ին «Ունիվերսիտատեա Կրայովան» կմրցի «Վոլունտարիի» հետ, իսկ «Արարատ-Արմենիան» նույն օրը կհանդիպի «Սարդարապատին»։
Դիմակայության հաղթողը դուրս կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլ, իսկ պարտվող թիմը եվրագավաթային մրցաշրջանը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում։
Թիմերի կազմերը
«Արարատ-Արմենիա». Ժոաու Բրավիմ — Ուգո Օլիվեյրա (75, Խուան Բալանտա), Խունիոր Բուենո, Բրունո Ուիլսոն, Ալեքսանդրոս Մալիս, Էդգար Գրիգորյան — Կարեն Մուրադյան (80, Կարլիե), Բենի Դիաշ (69, Կառլոս Ֆրանսա) — Արթուր Սերոբյան (80, Տերա), Զիդան Բանժակի (80, Շաղոյան) — Սանդրո Լիմա։
«Ունիվերսիտատեա Կրայովա». Պոպեսկու — Ռոմանչուկ, Ռուս, Սկրեչիու — Մորա, Մեկվաբիշվիլի (85, Բըլուցը), Չիկըլդըու (69, Տելեշ), Բրանչու — Մատեյ (62, Էտիմ), Ալ-Հավլավի (62, Նսիմբա), Բայրամ (85, Բասչեաուն)։
ԳՈԼԵՐԻ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝