«Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթեց ավստրիական «Մատերսբուրգերին» ուսումնամարզական հավաքի ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Արարատ-Արմենիան» խոշոր հաղթանակ տարավ Հունգարիայում ընթացող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում։
Հայաստանի չեմպիոնը 4:0 հաշվով հաղթեց ավստրիական «Մատերսբուրգեր» ակումբին։
Հայկական թիմի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Կամո Հովհաննիսյանն ու Վահրամ Մախսուդյանը, իսկ հարձակվող Ալիուն Նդուրը դուբլ ձևակերպեց։
«Մատերսբուրգերը» ներկայացնում է Ավստրիայի երրորդ լիգան։ «Արարատ-Արմենիայի» համար սա արդեն երկրորդ ստուգողական հանդիպումն էր հունգարական հավաքի ընթացքում։ Ավելի վաղ թիմը ոչ-ոքի էր խաղացել սլովենական «Մուրայի» հետ՝ 1:1։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին։ Լատվիական «Ռիգայի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Աբովյանում։