SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Алашкерт» разгромил «Сюник» со счётом 5:1 в чемпионате Армении


«Алашкерт» разгромил «Сюник» со счётом 5:1 в чемпионате Армении
Ֆուտբոլ

Երևանի «Ալաշկերտը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Սյունիքի» նկատմամբ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 10-րդ տուրի մեկնարկային խաղում։ Հոկտեմբերի 16-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5:1 հաշվով։

«Ալաշկերտը» վստահ անցկացրեց առաջին խաղակեսը՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Կարեն Նալբանդյանը, իսկ ութ րոպե անց Մասումուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ 45-րդ րոպեին Տուրեն հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0։

Ընդմիջումից հետո թիմը շարունակեց վերահսկել հանդիպման ընթացքը։ 68-րդ րոպեին Նալբանդյանը խփեց իր երկրորդ գոլը՝ ձևակերպելով դուբլ։ 86-րդ րոպեին Էջիկեն դարձավ «Ալաշկերտի» հինգերորդ գոլի հեղինակը։

«Սյունիքին» հաջողվեց պատասխանել միայն հեղինակության գնդակով։ 87-րդ րոպեին Էնինգը սահմանեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:1։

Հանդիպումն անցկացվեց առանց VAR-ի և հեռուստահեռարձակման

Խաղն ուղեկցվեց տեխնիկական խնդիրներով։ Երևանի Ավան վարչական շրջանում մալուխների վնասման հետևանքով Ֆուտբոլի ակադեմիայի տարածքում բացակայում էր ինտերնետ կապը։

Այդ պատճառով հանդիպման ընթացքում չի գործել մրցավարի տեսաօգնականի (VAR) համակարգը։ Բացի այդ, հանդիպումը չի հեռարձակվել «Ֆրի Նյուզ» հեռուստաալիքի ուղիղ եթերում։

«Ալաշկերտն» ամրապնդվեց չորրորդ հորիզոնականում

Այս հաղթանակի շնորհիվ «Ալաշկերտը» 10 հանդիպումից հետո վաստակեց 19 միավոր և ամրապնդվեց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում։

«Սյունիքը», իր հերթին, շարունակում է գտնվել մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։ Տասը տուրից հետո թիմն ունի ընդամենը 5 միավոր և զբաղեցնում է 11-րդ տեղը։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Ալաշկերտ» — «Սյունիք»՝ 5:1 (3:0)

Գոլեր.

  • 1:0 — Կարեն Նալբանդյան, 29'

  • 2:0 — Մասումու, 37'

  • 3:0 — Տուրե, 45'

  • 4:0 — Կարեն Նալբանդյան, 68'

  • 5:0 — Էջիկե, 86'

  • 5:1 — Էնինգ, 87'

Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, Երևան։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։