SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանի «Ալ-Ահլին» խոշոր հաշվով պարտվեց «Ալ-Հիլալին» և կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը


Սպերցյանի «Ալ-Ահլին» խոշոր հաշվով պարտվեց «Ալ-Հիլալին» և կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը
Ֆուտբոլ

«Ալ-Ահլին» Պրո լիգայում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Էդուարդ Սպերցյանի թիմը 0:3 հաշվով զիջեց «Ալ-Հիլալին»։

Հաղթողների կազմում գոլի հեղինակ դարձան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Քրիսենսիո Սամերվիլը և Օլի Ուոթքինսը։

Ամբողջ երկրորդ խաղակեսը «Ալ-Ահլին» անցկացրեց տասը ֆուտբոլիստով՝ Մերիհ Դեմիրալի հեռացումից հետո։

Էդուարդ Սպերցյանը խաղը սկսեց մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ SofaScore-ը հայ կիսապաշտպանի ելույթը գնահատեց 6,9 միավոր։

Սպերցյանի վիճակագրությունը.

  • 1 ստեղծած գոլային հնարավորություն,
  • 7 առանցքային փոխանցում,
  • 0,52 սպասվող գոլային փոխանցում (xA),
  • 6-ից 5 ճշգրիտ փոխանցում եզրից,
  • փոխանցումների 89% ճշգրտություն,
  • գնդակի 8 կորուստ,
  • 1 խլում,
  • գնդակի 3 վերադարձ։

Չնայած ստեղծած բազմաթիվ հնարավորություններին և 0,52 xA ցուցանիշին՝ Սպերցյանն առաջին անգամ «Ալ-Ահլիի» կազմում հանդիպումն ավարտեց առանց գոլի կամ գոլային փոխանցման։

Նախորդ հինգ հանդիպումներում հայ ֆուտբոլիստը «գոլ+փոխանցում» համակարգով վաստակել էր 6 միավոր՝ խփելով 3 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։