SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

15-ամյա Մարիա Ազիզյանը դուրս է եկել Բուլղարիայում անցկացվող J60 Burgas մրցաշարի եզրափակիչ


15-ամյա Մարիա Ազիզյանը դուրս է եկել Բուլղարիայում անցկացվող J60 Burgas մրցաշարի եզրափակիչ
Թենիս

15-ամյա հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը դուրս է եկել Բուլղարիայում անցկացվող J60 Burgas պատանեկան մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչում Ազիզյանը հաղթել է 17-ամյա իտալուհի Մարտինա Կերբոյին, որը մրցաշարում դասակարգված էր երրորդ համարով։

Այսպիսով, հայ թենիսիստուհին մրցաշարում տարել է արդեն հինգ հաղթանակ։ Ավելի վաղ նա հաղթել էր Բուլղարիայի երեք ներկայացուցիչների և Ուկրաինայի մեկ մարզուհու։

Այժմ Ազիզյանին սպասվում է եզրափակիչ հանդիպումը։

Ավելի վաղ 15-ամյա թենիսիստուհին մասնակցել է նաև մեծահասակների մի քանի մրցաշարերի, որոնք անցկացվել են Հայաստանում և Թուրքիայում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։