15-ամյա Ջեյդոն Պետրոսյանը Կիպրոսի հավաքականի կազմում մասնակցեց ՈւԵՖԱ-ի Զարգացման Գավաթին
15-ամյա կիսապաշտպան Ջեյդոն Պետրոսյանը, ով ներկայացնում է ԱՊՈԵԼ ակադեմիան, հանդես է եկել Կիպրոսի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում ՈւԵՖԱ-ի Զարգացման Գավաթում։
Ընթացիկ մրցաշրջանում Կիպրոսի Մ-16 առաջնությունում Պետրոսյանը մասնակցել է 11 հանդիպման և խփել 3 գոլ։ Բացի այդ, նա անցկացրել է 5 հանդիպում Կիպրոսի երիտասարդական հավաքականի կազմում։
Մինչև 16 տարեկանների ՈւԵՖԱ-ի Զարգացման Գավաթի մրցաշարում Կիպրոսի հավաքականը անցկացրել է երեք հանդիպում․ հաղթել է Ռումինիային (2:1), սակայն պարտություն կրել Հյուսիսային Իռլանդիայից (0:2) և Շոտլանդիայից (1:3)։ Ջեյդոն Պետրոսյանը մասնակցել է բոլոր հանդիպումներին՝ ցուցադրելով կայուն խաղային որակներ։
Պետրոսյանից բացի, ԱՊՈԵԼ-ի համակարգում հանդես է գալիս ևս մեկ հեռանկարային ֆուտբոլիստ հայկական ծագումով՝ 17-ամյա կիսապաշտպան Ստեֆանոս Աթամյանը։ Ընթացիկ մրցաշրջանում Կիպրոսի Մ-17 առաջնությունում նա մասնակցել է 17 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0