2025/26 European Cup Draw: Who will Armenian Clubs Meet in the First Round
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025/26 մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը կայացավ հունիսի 17-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում։ Երեք հայկական ակումբներ իմացան իրենց առաջին մրցակիցներին։
Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կհանդիպի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ» Պոդգորիցայի հետ։ Խաղերը կկայանան հուլիսի 8/9-ին և 15/16-ին։ Առաջին հանդիպումը «Նոան» կընդունի իր հարկի տակ։
Հայաստանի առաջնության երրորդ տեղը զբաղեցրած «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կխաղա Բելառուսի փոխչեմպիոն «Նեմանի» (Գրոդնո) հետ։ Առաջին խաղը հուլիսի 10-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 17-ին։
«Փյունիկը», որը մրցաշրջանն ավարտել է չորրորդ տեղում, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Սան Մարինոյի առաջնության երրորդ տեղը զբաղեցրած «Տրե Ֆյորիի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին՝ Սան Մարինոյում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 17-ին՝ Երևանում։
2025/26 մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին փուլի արդյունքներ՝
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլ

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլ

Հունիսի 18-ին կկայանա որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
«Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» կլինեն սերմանված, իսկ «Նոան» ու «Ուրարտուն»՝ ոչ։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» իր եվրոպական արշավը սկսում է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլից։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0